Պլաստիկ վիրաբուժությունն ԱՄՆ-ում տարածվածության նոր ալիք է ապրում, եւ այս անգամ այն ոգեշնչվում է ոչ թե շոու բիզնեսի աստղերով, այլ քաղաքական գործիչներով: Պացիենտներն սկսել են ավելի շատ հաճախել կլինիկաներ Իվանկա Թրամփի կամ Քրիստի Նոեմի լուսանկարներով՝ խնդրելով «նույն դեմքը», հայտնել են առաջատար վիրաբույժները։
Բժիշկ Նորման Ռոուն՝ խորհրդի կողմից հավաստագրված պլաստիկ վիրաբույժը, որը պրակտիկա ունի Մանհեթենում, Հեմփթոնսում եւ Փալմ Բիչում, Daily Mail-ին ասել է, որ իր կլինիկայում նման միջամտությունների պահանջարկը մեծացել է ընդամենը վեց ամիս առաջ: Այդ ժամանակվանից պացիենտների թիվը, հատկապես Ֆլորիդայում, կտրուկ աճել է՝ օրական մինչեւ 15ը միայն Փալմ Բիչի գրասենյակում:

Նրա խոսքով՝ նորաձեւ է դարձել այն կերպարը, որը լրագրողներն արդեն անվանել են «Մար-ա-Լագոյի դեմք»՝ լիքը շուրթերով, բարձր այտոսկրերով, լայն բացված աչքերով եւ անթերի հարթ ճակատով։ Իվանկա Թրամփի դեմքն ամենապահանջվածն է, սակայն Քրիստի Նոեմը նույնպես պահանջված է հատկապես տարեց պացիենտների շրջանում։
«Եթե ինչ-որ մեկն ասում է. «ես ուզում եմ նրա շուրթերը», ես կարող եմ անել նույն շուրթերը կամ քիթը: Բայց պետք է ինչ-որ բան ունենալ, որի հետ կարողանաս աշխատել»,- բացատրեց բժիշկ Ռոուն: Նա ավելացրել է, որ չի կարող ոչ մի պացիենտի վերածել նրա առաջին դստեր կրկնօրինակին, մանավանդ եթե նրանց արտաքինը զգալիորեն տարբերվում է։
Դոնալդ Թրամփ-կրտսերի նախկին հարսնացուն՝ Քիմբերլի Գիլֆոյլը, նշվում է որպես չափից ավելի միջամտությունների օրինակ, թեեւ Ռոուն կարծում է, որ նրա կերպարանափոխությունը կատարվել է ամբողջովին ֆիլերների, այլ ոչ վիրահատության միջոցով:

Պլաստիկ ու էսթետիկ միջամտությունները հայտնի են դարձել ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց շրջանում, հատկապես նախընտրական քարոզարշավի ֆոնին։ Որոշ քաղաքական եւ հասարակական գործիչներ գալիս են կլինիկաներ՝ «երեսները ձգելու հեռուստատեսային հեռարձակման համար»։
Օրինակ, Ռոուն նշել է երդմնակալությունից առաջ հիվանդների հոսքը, որոնք ցանկանում էին «հիանալի տեսք ունենալ Թրամփի կողքին Օվալաձեւ աշխատասենյակում»: «Բոտոքս, լազերային վերականգնում. պահանջարկն աճում է: Մարդիկ չեն խնդրում Թրամփի դեմքը, բայց ցանկանում են մոտ լինել նրան՝ լավագույն դեպքում»,- կատակում է վիրաբույժը: Միջամտությունների գները տատանվում են մի քանի հարյուրից մինչեւ տասնյակ հազար դոլար. բոտոքսն արժե 500-3 000 դոլար, ֆիլերները՝ մինչեւ 5 000 դոլար, իսկ դեմքի ամբողջական վերափոխումը կարող է արժենալ վեցանիշ թիվ:

Ընդ որում՝ սա միանվագ ներդրում չէ. ներարկումները պետք է թարմացվեն 3-12 ամիսը մեկ, եւ 50-60 տարեկան շատ պացիենտներ արդեն երկրորդ անգամ դիմափոխման են ենթարկվում: Մինչ ոմանք անհանգստանում են ռեցեսիայի համար, մյուսները ներդրումներ են կատարում կատարյալ հատկանիշների եւ հարթ ճակատի վրա: ԱՄՆ-ում քաղաքականությունն այժմ ոչ միայն ձեւավորում է հասարակական տրամադրությունները, այլեւ թելադրում եւ ուրվագծում է գեղեցկության նոր չափանիշներ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ